ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Թրամփը Եգիպտոսի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին անվանել է Ալիևի հայրենակից

Թրամփը Եգիպտոսի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին անվանել է Ալիևի հայրենակից
15.10.2025 | 10:13

Եվ, կարծում ենք, բնավ չի սխալվել

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում հոկտեմբերի 12- ին Գազայի հարցով գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «հայրենակից»:

Առավել հակված ենք կարծելու, որ ԱՄՆ- ի նախագահն այս դեպքում ոչ թե շփոթել է, այլ այսպիսով ակնարկել է Նիկոլի՝ մայրական կողմից ադրբեջանական ծագումը, որի վերաբերյալ վաղուց են խոսակցություններ պտտվում: Աշխարհում ամենահզոր հետախուզական ծառայություններից մեկը (ԿՀՎ) ունեցող պետության ղեկավարն ինչպե՞ս կարող էր չիմանալ այդ կամ Հայաստանում առնվազն վերջին տարիներին շրջանառվող լուրերի մասին: Հիմա հասկացա՞ք, թե Նիկոլն ինչու է ասել, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում…

Օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլի ֆիզիոլոգիական մայրն ադրբեջանուհի է, որը դեռ խորհրդային տարիներին հեռացել է Իջևանից, մոր ծնողներն էլ Շուշիից են եղել: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, լիովին հասկանալի է դառնում, թե Նիկոլն ինչու Շուշին նվիրեց մորը և մայրական կողմի տատին ու պապին: Այս դեպքում նաև, եթե Վովան ողջ լիներ ու Նիկոլն էլ իշխանության չլիներ, կխոստովաներ, թե Նիկոլի ֆիզիոլոգիական մայրը քանի տարեկան է եղել, երբ ինքը հարաբերվել է նրա հետ, սեռական մերձեցումն այդ աղջկա կամքո՞վ է եղել, թե ոչ… Նիկոլի սիրած «օդում կախված լուրերն» ախր շատ բանի մասին են ասում, որոնցից առայժմ բոլորը չէ, որ գրում ենք, բայց, կարծում ենք, առանց դրա էլ Նիկոլը հասկանում է…

«Որտե՞ղ է ձեր հայրենակիցը»,- դիմելով Ալիևին, հարցրել է Թրամփը:

Դրանից հետո Ալիևը մատով ցույց է տվել Նիկոլին:

«Դուք, ընկերներ, դեռ հաշտ ու համերա՞շխ եք գնում։ Նրանք կռվել են 32 տարի, մենք ամեն ինչ կարգավորել ենք մեկ ժամում։ Նրանք միմյանց հավանում են»,- շարունակել է Թրամփը։

Այս մասին «РИА Новости»- ում հրապարակման հեղինակները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Սպիտակ տան ղեկավարն Ալիևի հետ զրույցում օգտագործել է «compatriot» բառը: Բառարանների մեծ մասը որպես այս բառի առաջնային իմաստ կամ հիմնական թարգմանություն նշում է «հայրենակից»: «Ընկեր» բառը «compatriot» բառի միայն երկրորդ իմաստն է:

Ընդ որում, «РИА Новости» գործակալությունը մեկ այլ փաստի էլ է ուշադրություն է դարձրել. Նիկոլը Եգիպտոս կատարած այցի ժամանակ մոտեցել է ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփին և անձամբ ներկայացել, չնայած նրանք արդեն հանդիպել էին օգոստոսին Վաշինգտոնում:

«Պարոն Նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ… շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ»,- ասել է Նիկոլը:

Հրապարակման մեջ նշված է նաև, որ Փաշինյանը դա արել է Թրամփի մամուլի ասուլիսից անմիջապես հետո:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ